Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը ձկնաձև ուրվագծով է, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ պոչերով է: Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մի երեսի կենտրոնում հավերժության նշանով վարդյակ է: Մնացած դաշտը լուծված է ժապավեններով, որոնք բաղկացած են եռանկյունիներից և խաչաձև, անկյունագծային բաժանումներ ունեցող քառակուսիներից:Մյուս երեսի կենտրոնում վեցթերթանի վարդյակ է:Մնացած դաշտը լուծվածէ ժապավեններով, որոնք կազմված են ակոսիկներից և խաչաձև, անկյունագծային բաժանումներ ունեցող քառակուսիներից: Մաքոքի սուր ծայրի մյուս երեսին արձանագրություն է՝ հեղինակի անվան սկզբնատառերով, մյուս երեսին եռանկյունի է փորագրված: Հեղինակ՝  Իգոր Պողոսյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  25 x 5 x 0,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1049