Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը ձկնաձև ուրվագծով է, երկու ծայրերը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունեն պոչեր: Զարդային հորինվածքը երկկողմանի է և ունի նույն կոմպոզիցիաները: Փորագրված էերկայնական ուղղությամբ զույգ ժապավեններ՝ կազմված զիգզագզձև եռանկյունիներից:Մի երեսին վերևի և ներքևի երկու կողմերում մեկական եռանկյունիներ են, իսկ մյուս երեսին ներքևի երկու եռանկյունիների փոխարեն հեղինակի անվան սկզբնատառերով արձանագրություն է:Երկու երեսներին էլ մաքոքի ուրվագիծը, պոչերը և զարդային հորինվածքը ունեն գծային երիզում: Հեղինակ՝  Իգոր Պողոսյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Չափս՝  19,5 x 3սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1688