Մատանու չափեր

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի մատնաչափ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ տրամաչափով բարակ օղին կցված են 36 օղակ՝ մատանու չափերը, որոնք մեծ օղին են հագնում ուղղանկյունաձև հավելվածով: Այս հավելվածների վրա նշված են մատանու չափերը և օղակների հերթական համարները: Օղակները հերթական համարներով համարակալված են երկու անգամ՝ վերևում՝ 1-36, ներքևում՝ 41-76: Մատանու չափերը նշված են տասնորդական թվերով՝ 13.0, տակը՝ 1, 13.4, տակը՝ 2, 13.7, տակը՝ 2-,...,, 24.2, տակը՝ 15-: Մեծ օղը բացվում-փակվում է շրջանաձև հավելվածով, որի մի երեսին կա լատինատառ «A», սրա ոտքերի արանքում՝ «ONE» բառը: Տրամագիծ (սմ)՝  ամենափոքր օղակ՝ 1.4, ամենամեծ օղակ՝ 2.5 Նյութը՝  լատուն, նիկել Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/20 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628