Մահճակալի մասեր /կողեր/

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պառկելու կահույք Տեսակ/ժանր՝  Մահճակալ Բնօրինակի անվանում՝  Մահճակալի մասեր /կողեր/ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մահճակալի մասեր /կողեր/ - կենտրոնական մասում ամրացված է 2 զուգահեռ տախտակ, որի կողքերից ամրացված է մեկական սրբատաշ և երկուական չարխի վրա արված ակոսավոր նախշերով զուգահեռ փայտեր: Վերևի մասում փայտից ամրացված է ալիքավոր նախշ,որի վերևի մասում կա չարխի վրա արված ակոսավոր նախշով կիսագլան: ՈՒնի սրբատաշ, ուղիղ ներքևի մասում կորոցող ոտքեր, որի վրա վերևի մասում չարխի վրա արված կիսագլաններ կան: Ոտքերի վրա ամրացված է դեկորատիվ բռնակ: Տեղ-տեղ երևում են կարմիր և կապույտ ներկերի հետքեր: Մասերն իրար են ամրացված մետաղական գամերով: Նյութը՝  փայտ Չափս՝  109 X 107 X 5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 174 Բաժնեհաշվառանիշ՝  Ա 2/39