Մահճակալ երեխայի

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պառկելու կահույք Տեսակ/ժանր՝  Մահճակալ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մահճակալ երեխայի՝ փոքր, փայտից: Մահճակալի գլուխներից մեկը մյուսից բարձր է, երկու գլուխների վերևի մասերը որոշ չափով ձևավորված են: Մահճակալի գլուխները միանում են երկու կողքամասերով, որոնց վրա նեղ և երկար բացվածքներ կան, իսկ ներքևի մասերում 3-ական անցքեր: Մահճակալի գլխամասերը ունեն երկուական ոտքեր, կողքամասերի վրա ներսից ամրացված փայտյա հենակների վրա դրվում է բարակ փայտյա մաս, որի վրա էլ դրվում է անկողինը: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  51սմ Երկարություն (սմ)՝  102սմ Բարձրություն (սմ)՝  62սմ Նյութը՝  Փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1452 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 294