Մահճակալ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պառկելու կահույք Տեսակ/ժանր՝  Մահճակալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փայտե մահճակալը պատկանել է Ա.Խաչատրյանին: Մահճակալի տախտակյա մասը ընկույզի գույն է և պատված է սպիրտային լաքով: Գլխամասի սնարն ուղիղ է, իսկ ոտնամասի սնարը կողային եզրերում կորանում է դեպի ներս: Առջևի ոտքերը քառորդ գնդի ձև ունեն, իսկ հենման մասում սրանում են: Ետևի ոտքերը տափակ են, ձևավոր կտրվածքով: Մահճակալի փայտյա եզրերն իրար միացված են պահող գոտիներով, որոնց վրա ամրացված են մետաղական զսպանակները՝ ներքնակը պահելու համար: Ներքնակը լցված է ծովային խոտով և պաստառապատված է գծավոր կապույտ գործվածքով: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից: Լայնություն (սմ)՝  97,5 Երկարություն (սմ)՝  193,5 Բարձրություն (սմ)՝  97 Նյութը՝  Փայտ, նրբատախտակ, մետաղ, ծովային խոտ Արտադրողի անվանումը՝  Ռիգայի կահույքի արտադրամաս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ., հոկտեմբեր) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  118 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 104