Մահճակալ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պառկելու կահույք Տեսակ/ժանր՝  Մահճակալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանին պատկանող մահճակալը պատրաստված է փայտից: Մահճակալի փայտյա մասերը ընկուզենու գույն են և պատված են սպիրտային լաքով: Սնարներն (спинка) ուղիղ են, միայն դիմացի սնարի եզրային հատվածները թեքվում են դեպի ներս: Մահճակալի բոլոր չորս ոտքերը գնդաձև են (թերթիկիների տեսքով փորագրություններով), հենման մասում գլանաձև են: Մահճակալի փայտյա եզրերն իրար միացված են պահող գոտիներով, որոնց վրա ամրացված են մետաղական զսպանակները՝ ներքնակը պահելու համար: Ներքնակը լցված է ծովային խոտով և պաստառապատված է գծավոր կապույտ գործվածքով: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից: Լայնություն (սմ)՝  86,5 Երկարություն (սմ)՝  195 Բարձրություն (սմ)՝  95 Նյութը՝  Փայտ, նրբատախտակ, մետաղ, ծովային խոտ, գործվածք Արտադրողի անվանումը՝  Ռիգայի կահույքի արտադրամաս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան(1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  119 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 105