Մահճակալ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պառկելու կահույք Տեսակ/ժանր՝  Մահճակալ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մահճակալն ունի չարխաքաշ գլուխներ, որոնց միջով անցնում են յոթ ճաղեր և երկու գնդաձև խնձորակներ: Գլուխները միացած են ձևավոր ոտքերին,որոնք վերևամասում վերջանում են գնդաձև գլխիկներով:Գլուխներից մեկի մեկ ոտքը կոտրված է: Գլուխներին միանում են երկու եզրափայտեր,որոնք ամբողջացնում են մահճակալը: Մահճակալն ամբողջական չէ, թերի է, անջատված մասերով: Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  260 Բարձրություն (սմ)՝  111 Նյութը՝  Փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2096 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1237