Մագնիտոֆոնի ժապավեն (տասներորդ)՝ Ա. Խաչատրյանի և երաժշտագետ Գրիգորի Շնեերսոնի զրույցի ձայնագրությամբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Զրույցը ձայնագրված է մագնիտոֆոնի ժապավենի վրա, Մոսկվայում 1970թ. փետրվարի 25-ին: Տևողությունը՝ 68 րոպե: Ձայնագրված են զրույցներ «Պոեմ Ստալինի մասին» ստեղծագործության ստեղծման պատմությունը: Ստալինի հետ Ղրիմում առաջին հանդիպման և ստալինյան մրցանակների, Դմիտրի Շոստակովիչի հետ համատեղ աշխատանքի, ՀԽՍՀ հիմնի, Մոսկվայի Մեծ թատրոնում Ստալինի ներկայությամբ ունկնդրման և հիմների վերաբերյալ զրույցի մասին: Ժապավենի հակառակ կողմի զրույցը ձայնագրված է 1970թ-ի փետրվարի 27-ին: Մանրամասն խոսվում է սիմֆոնիկ նվագախմբի, գործիքավորման արվեստի ուսումնասիրման և համերգների փորձերին հաճախելու մասին, Դեբյուսիի, Ռավելի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Ստրավինսկու, Բրիտտենի և Օնեգգերի նվագախմբային ոճի և վարպետության, Սովետական կոմպոզիտորների միության, երաժշտական ֆոնդի ստեղծման մասին, ինչպես նաև Կոմպոզիտորների միության կազմկոմիտեի պատերազմի տարիներին կատարած աշխատանքի, ստեղծագործական վերելքի տարիների, մի շարք հայտնի «պատերազմական շրջանի ստեղծագործությունների» ստեղծման մասին: Նյութը՝  Մագնիտոֆոնային ժապավեն Չափս՝  Արագությունը` 4,5սմ/վրկ, տևողությունը` 68 րոպե Նվիրատու՝  Հանձնել է Ա. Խաչատրյանի մոսկովյան բնակարանից Գրիգորի Շնեերսոնը Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. փետրվարի 27 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  698 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-444