Ճաշարանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Ոսկե-օխրայագույն ֆոնին՝ քառանկյուն, սպիտակ սփռոցով փայտե սեղանի մոտ, դեմ դիմաց նստած երկու տղամարդու ֆիգուր: Աջակողմյան տղամարդը՝ կիսադեմով, ընդհանրացված դիմագծերով, բեղերով, բարձր գլխարկով, մուգ կանաչ վերնազգեստով, ձեռքերը՝ սեղանին: Պատին՝ նրա ստվերի ուրվագիծը: Ձախակողմյան տղամարդը՝ մեծահասակ, նստած խարխուլ աթոռին՝ ¾-ով շրջված դեպի մյուսը: Գլուխը՝ մեծ, դեմքը՝ երկարավուն, ճակատը՝ լայն, քիթը՝ խոշոր, կզակը՝ կարճ՝ առաջ ընկած, բեղերը՝ սև, մորուքը՝ կանաչավուն երանգի: Կեպիով և սպիտակ գոգնոցով: Աջ ձեռքը բռունցք արված՝ հենած սեղանին: Կտավն ամրացված է վահանակի, որի վրա կան մատիտով գրառումներ: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  10,2 x 12,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 15 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 10