Ճանապարհ դեպի եկեղեցի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է փոքր մարգագետին՝ երեք մերկ ծառերով, սևամորթ նստած շան և երկու շիկա-դարչնագույն, երկար սև բաշերով ու պոչերով ձիերի ֆիգուրներ: Աջ կողմում կա մի նստած տղամարդու ֆիգուր՝ բաց գույնի վերնաշապիկով, սև-մոխրագույն տաբատով: Տղամարդու հետ կա կանգնած մի կին՝ կարմիր կուժը ձեռքին, ազատ, սպիտակ շրջազգեստով: Նրանցից աջ՝ գյուղական սև-դարչնագույն փուխր ճանապարհն է, որը կտրուկ մոտենում է փոքր եկեղեցուն: Այն մի սև-մոխրագույն խորանարդ կառույց է՝ լայն, սպիտակ դարպասներով, կարմիր, բարձր, կողավոր գմբեթով: Նկարի վերևում երկու կլորավուն սարեր են, բաց մոխրագույն երկինք, ամպեր, որոնք վարդագունել են ցածր արևի շողերից: Հեղինակ՝  Ռոստիսլավ Նիկոլաևիչ Բարտո 1902-1974 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ- 47 ԿԱ ԿՊ- 49