Ճախարակ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է օվալաձև հիմքից և երկու թևից, որոնց միջև հորիզոնական դիրքով տեղադրված է պտտվող առանցքը: Թևերը եռանկյունաձև են, հիմքին ամրացված են երկուական հեղյուս-մանեկներով: Առանցքի մի գլխում տեղադրված է զանգվածեղ սկավառակը, մյուս գլուխը դուրս է գալիս թևից և ծայրին ամրացված ունի ծայրապանակ, որին ամրացված է կեռիկը: Շփումը փոքրացնելու համար առանցքի թևերով անցնելու հատվածներում տեղադրված է առանցքակալը: Նյութը՝  փայտ, մետաղ Լայնություն (սմ)՝  սկավառակ՝ 2.5 Երկարություն (սմ)՝  հիմք՝ 33 Տրամագիծ (սմ)՝  սկավառակ՝ 9.8, առանցք՝ 1.7 Բարձրություն (սմ)՝  թևեր՝ 14.5 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/170 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628