Ղրիմ: Սուդակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ձախից ներքևում և միջնամասում նեղ ավազոտ արահետ է, որ կորչում է հեռու ժայռերի մեջ: Նրանից ձախ և աջ սակավ ու փխրուն ծառերն են՝ փարթամ, քիչ խոնարհ կատարներով, մանր զմրուխտե-կանաչ թփերով: Ցածր խոտերի մեջ անկանոն պառկած են խոշոր գլաքարերը: Միջին պլանին սարոտ բնանկարն է՝ վառված խոտերով, կոր ժայռերով, հինավուրց կառույցների ավերակներով: Աջից՝ բարձր բլրակին, որի մոտ են բերում բոլոր ոլոր-մոլոր արահետները, հին ամրոցն է՝ հզոր աշտարակներով, զանազան կառույցների մնացորդներով՝ պատված բարձր պարսպով: Լավ է պահպանված մեծ տաճարը: Հետևի պլանին հանդարտ հոսող գետի գալարն է՝ ամայի ափերով, որ ծածկված են ժայռերի կոտրտված եզրերով: Դրանք կորում են հեռվի մշուշում: Վերևում գորշ կապտավուն երկինքն է՝ թեթև սպիտակ ամպերով: Հեղինակ՝  Վոլոշին Մաքսիմիլիան Ալեքսանդրովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-62