Ղրիմ: Կոզի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն մոխրագույն կանաչ, երկնագույն բլրոտ տեղանքում երկու կլորավուն բարձր սարերի գագաթների միջև՝ աջից և ձախից փոքր անորոշ մոխրագույն, օքրայագույն ճարտարապետական կառույցներ են, բաց ուղղանկյուն տաղավարով՝ երկթեք մոխրագույն, բաց մանուշակագույն տանիքով՝մոխրագույն, կանաչ սյուների վրա: Կողքին ցածրիկ կանաչ, շագանակագույն թփեր են, ավելի աջ՝ բարակ ծառ է երկսայր վերևում մոխրագույն, շագանակագույն ծառաբնով և նոսր կանաչ գագաթով: Տաղավարի հետևում մանուշակագույն, երկնագույն երկարավուն լճակ է բարձր ափամերձ կանաչ բարդիներով: Հետևի պլանում թեք կապույտ, բաց մանուշակագույն սարեր են, մաքուր կապույտ, կանաչ երկնքով: Ընդհանրացված գեղանկարչական ոճ: Հեղինակ՝  Ֆավորսկայա Վերա Վասիլևնա (1896-1977) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-1939 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-196