Ղրիմ. Գուրզուֆ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն խոշոր ժայռերի արանքում երևում են տների խորանարդեր՝ տափակ, կարմիր կտուրներով, մանր պատուհաններով, որոնք կորում են ծառերի կլոր ու կանաչ կատարների մեջ: Հստակ առանձնանում են հագեցած կանաչ գույնի նոճիների ուրվագծերը: Միջին պլանում տեղադրված է խորը ծոցը, որի հանգիստ, փայլուն մակերեսի մեջ արտացոլվում են մոխրագույն-երկնագույն երկինքն ու փոքր ամպերը: Միջին հատվածում ՝աջից, տեղ է գտել զառիվայր ծովափը՝ երիտասարդ ոսկեգույն-կանաչ խոտով և հեռավոր բլուրներում նշմարվող խիտ անտառով: Հեղինակ՝  Անատոլի Աֆանասևիչ Արապով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 45