Ձևավորման էսքիզ Ի.Ս. Տուրգենևի “Մեկ ամիս գյուղում” պիեսի բեմադրության համար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքը ներկայացնում է թատրոնի բեմ, որը եզերված է խիտ, գորշ կանաչ ծալազարդարանքով: Դեկորացված է մեծ ու լուսավոր սենյակի ինտերիերը՝ մասսիվ սպիտակ սյուներով, երկու բարձր պատուհաններով, մեծ հայելիներով, հարուստ, շքեղ կահույքով, հսկա մի լուսամփոփով: Ձախից պատկերված է կնոջ ֆիգուր՝ բաց երանգների հագուստով և բարձր գլխարկով, ով գնում է դեպի դուռը: Աջ մասում ՝ կենտրոնից ոչ հեռու, կլոր, վարդագույն սփռոցով ծածկված սեղանի շուրջ, նստած են երկու տղամարդ՝ բաց կեղծամներով, շագանակագույն, կանաչ բաճկոններով, սպիտակ, ժանյակներով վերնաշապիկներով: Նրանցից ավելի աջ կա երկու կանացի ֆիգուր: Նստած կինը հագին ունի փարթամ կանաչ զգեստ, իսկ կանգնածը՝ դարչնա-վարդագույն: Երկուսի վարսերն էլ նույնապես հավաքված են, մուգ են, ծոծրակին թողնված են խոպոպներ: Հեղինակ՝  Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-34