Ձմռան երեկո

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նույնանուն նկարի տարբերակն է՝ յուղաներկով, նրբատախտակի վրա: Ձախ կողմում ձիու ֆիգուր է՝ լծած սահնակին: Քիչ աջ օխրա-դարչնագույն շերտով նկարված են թեքված էլեկտրասյուներ, ծառի մերկ բույն՝ հաստ ոստերով: Հետևում՝ գիշերային երկնքի ֆոնին, փայտյա երեք տներ են՝ ցածր երկկողմանի տանիքով, փոքր քառակուսի պատուհաններով, որոնցում արտացոլվում է ձյան փայլը: Ձյունը թանձր, գորշ-մանուշակագույն զանգվածով ծածկում է գետինը մինչև հորիզոնը: Արտացոլված լույսը հազիվ լուսավորում է ստատիկ ու կայուն առարկաների մուգ ստվերապատկերները՝ ուրվագծված սև պարփակ գծով: Նկարի վրձնահարվածները լայնածավալ են, ոճն էլ՝ ընդհանրացված: Հեղինակ՝  Նիկոլայ Իվանովիչ Անդրոնով 1929-1998 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ 39 ԿԱ ԿՊ-41