Ձկնորսներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում մոխրագույն, կանաչ, շագանակագույն լայն գետ է, որտեղ մուգ շինության ստվերում կամ նավի մի հատվածում վերևում աջից կիսաշրջանով տեղադրված է ձկանցանցը քաշող յոթ տղամարդու կամ կանացի ֆիգուրներ: Ձախից ընդհանրացված մոխրաշագանակագույն բծերով կռացած ձկնորս է, կողքին, առաջին պլանում, երկու թիկունքից պատկերված կառացած դեռահասներ են՝ մոխրագույն և կարմիր շապիկներով, մուգ ծալված անդրավարտիքներով և հովհարով գլխարկներով: Դիմացից մինչև գոտկատեղ ջրի մեջ կիսադեմով շիկահեր տղամարդու ֆիգուր է նկարված ընդհարացված մուգ մոխրագույն գունաբծով և նրա կողքին երկու գլխաշորով կանաց, դեղին և սև, կանաչ կիսաշրջազգեստով, վարդագույն և մոխրագույն վերնաշապիկներով: Աջից ամբողջ հասակով տղամարդու ֆիգուր է՝ կիսադեով, բարձրահասակ ալեհեր ծերունու, մոխրագույն կանաչ երկար շապիկով, մուգ անդրավարտիքով և հովհարչով գլխարկով: Ձախից, վերևում, նշմարվում է ափի շագանակագույն բիծը: Հեղինակ՝  Ստեպանով Ալեքսեյ Ստեփանովիչ (1858-1923) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-171