Ձիու ճակատազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Ճակատնոց Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է արծաթից: Սրտաձև տափակ թիթեղի վրա ագուցված են արծաթե բարակ լարերով հյուսված զարդագոտիներ, ակեր՝ օվալաձև կարմիր և կաթիլանման կապույտ: Ներքևի մասում կան 8 ելուստանման օղակներ, որոնցից 5-ից կախված են շղթաներ, որոնք ավարտվում են արաբական ծագմամբ զարդադրամներով: Ընդհանուր ֆոնը գորշ է: Գլխամասում ևս կա 3 ելուստ: Նյութը՝  Արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1970 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-191 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ.-2