Ձիթենիներ: Պրովանս(Կարմիր հողով բնանկար)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր, մոխրագույն, վարդագույն հիմքի վրա՝ շարքով մի քանի ցածրիկ, հաստ ծառաբներով ծառեր են խիտ կլորավուն, մոխրագույն, կանաչ գույնի գագաթներով, որոնցից ընկնում են կարճ մոխրագույն, շագանակագույն ստվերներ: Հետևի պլանում՝ վերևում, ձախից մոխրականաչավուն խոտի վրա, մոխրագույն, կանաչ, շագանակագույն սաղարթախիտ ծառերով շրջապատված փոքր երկհարկանի մոխրագույն, վարդագույն տնակ է, նեղ մոխրագույն, պատուհաններով, երկթեք տանիքով: Վերևում՝ ծառերի հետևում կապույտ, մոխրագույն երկինք է: Վրձնած է լայն, ընդհանրացված ոճով, թանձր, պաստոզ վրձնահարվածներով: Հեղինակ՝  Ֆալկ Ռոբերտ Ռաֆաիլովիչ 1886-1958 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-190