Ձիերը գետափին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի վրա պատկերված է լայն մարգագետին, որի վրա տեղ են գտել երկու փայտե սյուներ, չորս ձի՝ երկուսը շեկ-դարչագույն, երկուսը՝ մոխրագույն-սև: Նրանց ֆիգուրները միասին շրջան են կազմում: Հորիզոնի կենտրոնական մասում կրճատվում է գետի շերտը, որն ունի հանգիստ, մոխրագույնա-երկնագույն երանգավորում: Միջին պլանում՝ հեռվում, երևում է ամայի ափը, որը վեր է սլանում գետի վրայից: Ձախից ոչ բարձր թուփ է՝ սուր ծայրերով: Շրջանակի վերին մասում ներկայացվում է լուսաբացի պահին բնորոշ մոխրա-երկնագույն երկնքի հատվածը: Հեղինակ՝  Նիկոլայ Իվանովիչ Անդրոնով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-40