Հուշեր «Նրա կիրքը» - (Վիլյամ Սարոյան)

Հուշեր «Նրա կիրքը» - (Վիլյամ Սարոյան)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծոցատետր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրված է մեկ տողանի տետրի էջերում: Արփենիկ Չարենցը նկարագրում է Վ. Սարոյանի հետ իր երկու հանդիպումները - մեկը` Գուրգեն Մահարու տանը, երկրորդը` Չարենցի տուն-թանգարանում: Սարոյանը Արփենիկին հրավիրել է հյուրանոցի իր համարը, ինչը Արփենիկը համարել է հազար ու մի գիշերվա նման վայելք: Նկարագրում է սենյակի գեղեցիկ կահավորանքը, Սարոյանից ստացած արտաքին եվ ներքին բարեմասնությունների տպավորությունը, կեցվածքը: Ապա` ներկայացնում է ջերմ ու անմիջական զրույցը: Արփենիկը հետաքրքրվել է, թե Սարոյանը ինչ կենցաղով է ապրում Ամերիկայում եվ ինչ նախասիրություններ ունի: Նա մանրամասն նկարագրել է իր` օրվա անելիքը եվ փափագը` Չարենցի թանգարանի նման թանգարան ունենալը: Իսկ երբ Արփենիկը ցանկություն է հայտնել տուն գնալու, այլեվս չդիմանալով զավակների կարոտին, Սարոյանը պատասխանել է. «Զավակները որքան մորը հետ քիչ տեսնվեն, այնքան շատ կսիրեն»: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7962 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7962