Հուշամեդալ «Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակ »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Հուշամեդալի վրա պատկերված է ազատագրական շարժման մասնակից հայ մարտիկը, որի ձեռքում շեփոր, մյուսում նիզակ կա: Նրա ոտքերի տակ գրված է հայերեն «150 տարի», իսկ նրա հետևում Երևանի Լենինի հրապարակի պատկերն է: Վերին կիսագնդի եզրերով ռուսերեն գրված է «Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150 տարի»: Մեդալի վրա երևում են Մասիսները, Երևանի բերդի աշտարակները, թևատարած արծիվ, որի տակ երախը բաց վագր է: Բոլոր նախշերն ու տառերը ուռուցիկ են: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  Պղինձ Տրամագիծ (սմ)՝  8,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  372