Հովհաննես Թումանյանի դիմանկարը

Հովհաննես Թումանյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրաչյա Ռուխկյան, Հովհաննես Թումանյանի դիմանկարը, 1968 թ.: դիմանկարն արված է 1902 թ. լուսանկարից: Պատկերված է դեմքով, մինչև ուսերը: Սև կոստյումով, սպիտակ թիթեռնիկ-փողկապով: Պատկերը դեղնականաչավուն լեռների և դաշտերի ֆոնի վրա է: Վիմատպության ներքևի աջ անկյունում «Հ.Ռ.» անվանատառերն են: Սպիտակ թղթե շրջանակ ունի, որի վրա սև մատիտով նկարչի ինքնագիրն է: Նկարը նվեր է նկարչի կողմից թանգարանին: Հեղինակ՝  Հրաչյա Ռուխկյան Նյութը՝  Թուղթ, վիմատպություն Լայնություն (սմ)՝  32 Երկարություն (սմ)՝  45 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  740 Բաժնեհաշվառանիշ՝  ԿԲ 286