«Հնդուիստական աստված»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կրոնական Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսի և քառաստիճան պատվանդանին կանգնած տղամարդու ֆիգուր՝ հասակով, աջ ձեռքը իջեցրած, ձախը՝ կիսածալած, բոկոտն, գլխին՝ ուսերին իջնող և ուսագլուխներով ձգվող մասերով թագ: Մերկ իրանը գոտևորված է նեղլիկ և լայն շղթաներից ու երկու վեցաթերթ վարդյակներից կազմված զարդարանքով: Գոտկատեղից ներքև, սեղմած ոտքերը պատած փեշի կենտրոնում երկար գոտի՝ դրանից աջ և ձախ ձգվող քառաշարք կոր շերտերով՝ վահանիկներով: Դաստակներին և արմունկներից քիչ վեր՝ զուգադիր ապարանջաններ: Հանդերձանքի և պատվանդանի մակերեսին՝ փորագիր գծանախշեր: Կերպարը ունի խոշոր ականջներ, երրորդ աչք /պայծառ տեսողության նշան/, առնական և ռազմատենչ, սա ենթադրում է, որ կերպարը հնդուիստական աստվածություններից մեկն է, սակայն ձեռքերի մեջ ժամանակին եղած առարկաների բացակայությունը թույլ չի տալիս ճիշտ ենթադրություն անել: Հեղինակ՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18 - 19-րդ դդ. Նյութը՝  Բրոնզ Չափս՝  պատվանդանը՝ 9x9 սմ Բարձրություն (սմ)՝  27,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10433