Հյուրասենյակի քառաոտ գրադարակ-սեղանիկ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Սեղան Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երեք ձվաձև դարակներ են՝ եզրագծված նեղլիկ բրոնզե օղակներով, որոնք զարդարված են դափնու տերևից բաղկացած մանր օրնամենտով: Վերևինը՝ օվալի հեռավոր եզրից, ոտիկների վերին դուրս ցցված վերջավորությունների միջև, ոչ շատ բարձր բրոնզե ցանց է՝ ոճավորված բուսական օրնամենտով: Օղակները հագցված են չորսը բարակ կլոր ոտիկների վրա, որոնք ծածկված են սև լաքով և ավարտվում են դուրս ցցված այծաոտիկներով: Մետաղական բարակ օղակով հիմքից փոքր-ինչ վեր, երեսի կողմից, յուրաքանչյուր դարակի մոտ դիմային, 2-ական մետաղական դրվագում կա՝ բուսական օրնամենտով: Դարակները զարդարված են գալարազարդի (մեանդր) և վարդյակների լայն շերտով, երկու նեղլիկ ձվաձև շերտերով և կենտրոնում, մուգ շագանակագույն ֆոնին՝ էմբլեմներով հորինվածքով. 1- շեփոր, շվի, դափ; 2- դափնու 2 ճյուղ, նետ ու աղեղ, նետերով գլանաձև կապարճ, որոնք եզրագծված են լայն ժապավենով դափնե պսակով; 3 – հյուսվող ճյուղեր և տերևներ, խաղողի ողկույզներ, վահանաձև գավազանագլխիկով և բանտով գավազան, ամֆորա, ցածրիկ ոտիկով սաղր գավաթ: Հորինվածքը ամփոփում է փայտյա փողային գործիք: Այդ հորինվածքները ներդրվագված են փայտով: Վերևի դարակը ծածկված է սև լաքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1801-1810 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Դ- 3