Հարցաքննության արձանագրություն N գործի Եղիշե Աբգարի Չարենցի

Հարցաքննության արձանագրություն N գործի Եղիշե Աբգարի Չարենցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հարցաքննության արձանագրությունն անթվակիր է: Նախորդ հարցաքննության արձանագրությունը հուլիսի 28-ին է տեղի ունեցել, որից հետո ոչ մի հարցաքննության արձանագրություն չի պահպանվել: Ե. Չարենցին հարցաքննել է ՊԱԿ-ի աշխատակից Հարությունովը, որը Չարենցին մեղադրում է խորհրդային իշխանության դեմ հակահեղափոխական հարձակումներ թույլ տալու մեջ: իր պատասխաններում Ե. Չարենցը պարզաբանում է, որ Դարաչիչակում (Ծաղկաձորում) տեսնելով ընտանիքի վիճակը վրդովվել է, հուզված ասել է զայրալից խոսքեր Ալիմամեդովի դեմ, որն էլ լրտեսները համարել են հարձակում Կենտկոմի, ԽՍՀՄ-ի եվ կուսակցության դեմ: Ալիմամեդովը 1937-1941թթ. եղել է Հայաստանի արդարադատության ժողկոմ և Կենտկոմի անդամ: Այս միջադեպի առիթով Ե. Չարենցին ներկայացրելեն լրացուցիչ մեղադրանքներ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7262 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7262