Հավքակերպ աղաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Աղաման Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Աղամանը եռահարկ է, տուփիկային կառուցվածքով, ձողիկային առանցքով՝ բոլոր հարկերի համար ընդհանուր: Հարկերի կափարիչները պտտվում են առանցքին ուղղահայաց հարթության նկատմամբ:Աղամանի առաջնամասը թռչնակերպ է, իսկ իրանը նավակաձև:Երեք հարկերի թռչնակերպ գլուխները զարդարված են եռանկյունաձև նախշերով, իսկ աչքերը տերևաձև փորվածքով են՝ կենտրոնում գնդիկ: Հեղինակ՝  Հենրիկ Պետրոսյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի, երանգավորված Չափս՝  26 x 16 x 6սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  161