Հավքակերպ աղաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Աղաման Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քառահարկ հավքակերպ աղաման՝ տուփիկային փորվածքով, ձողիկային առանցքով:Աղամանի առաջնամասը թռռչնակերպ է , իրանը նավակաձև:Երեք հարկեր երկայնական նիստերը լուծված են երեքական վարդյակներով՝ կենտրոնում հավերժության նշանով, իսկ աջ և ձախ կողմերինը՝ թերթիկավոր ավանդական վարդյակներով, չորրորդ հարկինը՝ հավերժության նշանով: Աղամանի հատակին մեծատառ տպագիր փորագրված է « Աղաբալյան Մկրտիչ Հովհաննեսի 1981», առաջին հարկի կափարիչի ներսի կողմից« Աղաբալյան Մկրտիչ Հովհաննեսի», երրորդ և չորրորդ հարկերի կափարիչի ներսի կողմից՝ «Մկրտիչ Աղա» Հեղինակ՝  Մկրտիչ Աղաբալյան Նյութը՝  կարմիր փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  35 x 27 x 12սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  912