Հավանգ և հավանգաթակ

Հավանգ և հավանգաթակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Հավանգ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հավանգ և հավանգաթակ զանգվածեղ դեղին պղնձից: Կրկնատակը կլոր օղագոտու նման: Հատակը արտաքինից մի փոքր ուռուցիկ է, ինչի հետևանքով հիմքը կայուն չէ: Երկու կողմերին ունի քառակողմ ձողերից ուղղանկյուն ուղղահայաց բռնակներ: Բերանը զարդարված է դաջված գծերով: Հավանգաթակը կլոր զանգվածեղ ձող է՝ լայն գլխարկանման թակով, որի վրա օգտագործելուց առաջացած քերծվածքներ կան: Ցուցադրվում է պատշգամբում: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 156, 19/II-1975 թ.: Վարպետ՝  անհայտ Բարձրություն (սմ)՝  հավանգի` 13,5; հավանգաթակի` 18 Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  հավանգի հիմքի`9; հավանգի բերանի` 12,5; հավանգաթակի լայն մասի` 6; հավանգաթակի նեղ մասի` 2,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  728/14 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 818