«Հայրենիքի Ձայն» N44    «Եղիշե Չարենցի հիշատակին»

«Հայրենիքի Ձայն» N44 «Եղիշե Չարենցի հիշատակին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հաղորդվում է, որ Փարիզի «Գիմե» դահլիճում տեղի է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկույթ: Ելույթ են ունեցել Ֆրանսիացի բանաստեղծ եւ ժուռնալիստ Ժակ Գոշերոնը, գրողներ Կ.Սիմոնովը, Ռ.Դավոյանը, ովքեր Ֆրանսիայի մայրաքաղաքում էին՝ «Տեխնիկական եւ սոցիալական առաջադիմությունը եւ ժամանակակից գրականությունը» թեմայով խորհրդային եւ ֆրանսիական գրողների կոքվիումի կապակցությամբ: Երեկույթում ցուցադրվել է Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա ստեղծված կինոմոնտաժ՝ նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2108 527 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5106