«Հայրենիքի ձայն»   N 3 «Ու սահման չկա,կգնա դեռ վեր»

«Հայրենիքի ձայն» N 3 «Ու սահման չկա,կգնա դեռ վեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝Լևոն Զաքարյան 3-4-րդ էջերում հոդվածագիրն անդրադառնում է Ուկրաինայի բանաստեղծների հետ Չարենցի անձնական և ստեղծագործական կապերին,Չարենցի երկերի ուկրաիներեն թարգմանություններին: Առանձնացնում է Պավլո Տիչինայի բարձրարվեստ թարգմանությունը: Գրողների համամիութենական 1-ին համագումարում 1934թ. արտասանած իր ճառում Չարենցը տաղանդավոոր գրողների շարքում նշում է Տիչինային, Ռիլսկուն, Րաժանին: «Ես-գիտեմ,-ասել է Չարենցը,- որ թագմանելով ռուս կամ ուկրաինայի լավագույն բանաստեղծներին, ես ոչ միայն ընդարձակվում եմ նրանց ներգործության ոլորտը,այլև սովորում եմ նրանցից»: Ս.Ամիրյանը խոսում է Լեոնիդ Պերվոոմայսկու՝ Չարենցի երկերի թարգմանության մասին: Բանաստեղծը իր «Կամար լեռներում» երկի մեջ համոզզված է, որ Չարենցի համար՝ «Մենության չկա բարձունքում այս, վես, ու սահման չկա, կգնա դեռ վեր...»: Չարենցի կամարը դարձել է Հայաստան եկող ուկրաինայի բոլոր գրողների այցելավայրը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  նյութ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2147 658 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5246