Հայուհին սազով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կտավի ձախ կողմում պատկերված է սազ նվագող մի կին: Կենտրոնական հատվածում վարդագույն եզրերով կապտա-կանաչ կտորի ֆոնի վրա պատկերված են երկու վերացական ֆիգուրներ՝ մեկը կանացի մարմնի ձևի վարդագույն, վերին և ներքևի մասերում կանաչ նախշերով, մյուսը՝ ձվաձև, դեղին վրան մուգ կարմիր, կանաչ եզրերով ծաղիկներ: Աջում և ներքևի եզրի մոտ՝ պտուղներ: Կտավի վերևի հատվածը մանուշակագույն է, դրա վրա դեղին տերևներ են նկարված: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  67,7 х 91,2 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-110 / Ժ-77