Կուլա

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կուլան շագանակագույն երանգ ունի, գեղեցիկ ոճավորված փոքրիկ ունկ, գնդաձև մարմին, նեղ-երկար վիզ, դեպի դուրս լայնացող շուրթեր: Շուրթի տակով դրսի կողմից երկու ակոսավոր շրջանագծեր են արված: Ունկից վերև հատվածում զարդանախշված շրջանագիծ է գնում: Գոտկատեղը ողջ տրամագծով զարդարված է փոքրիկ եռանկյունիների շարքով , որոնք ավելի շուտ աստղաթևերի տպավորություն են թողնում: Ունկը ջարդված, սոսնձված է: Տրամագիծ (սմ)՝  6.5 Բարձրություն (սմ)՝  18.2 Հայտնաբերման վայրը՝  Կապանի Շիկահող գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-9-8-րդ դդ. Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  1973 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-766 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-242