«Կոնցերտ քառաձայն խառն երգչախմբի համար»

«Կոնցերտ քառաձայն խառն երգչախմբի համար»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մանուշակագույն լամինացված կազմին (առջևում) ամրացված է էջերին և ետևի կազմին պլաստմասայից պատրաստված գալարաձև 43 պտուտակողով: Կազմին սպիտակ և բաց մանուշակագույն հայերեն և անգլերեն տառեր են, 4-րդ էջին՝ հայերեն և անգլերեն տպագրված է՝ «Նուիրում եմ կնոջս՝ Նոնային. To my wife Nona», ձեռագիր. «Ե.Չարենցին, իր տուն-թանգարանին, Անդավաճան սիրով, տևական սիրով՝ Տիգրան Մանսուրյան. 21. հուլիս 2005 Երեւան»: Նոտագիրքը բովանդակում է Ե.Չարենցի «ARS POETICA» խորագիրը՝ «Գիշերը», «Անքնություն», «Ես վախենում եմ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածանը», «Մանոն Լեսկո», «Քամին», «Ճապոնական թանկաներ», «Աշնան երգ», «Անվերնագիր» բանաստեղծությունները (հայերեն և անգլերեն): Անվանաթերթի դարձերեսին և 4-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Տիգրան Մանսուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 686 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7608