Կոնդակ՝ Տարոնի Սբ.Կարապետ վանքի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Կոնդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տրվել է Տարոնի բնակիչ Արսեն Մանուկյանին, որով միաժամանակ Տարոնի ողջ բնակչությանը կոչ է արվում հանուն ս.Կարապետի «հաստատութեան և պայծառութեան», հանուն իրենց զավակների կանոնավոր կրթության գործող վարժարանի օգտին տրամադրել 1 ռուբլի՝ հանձնելով պարոն Քաղցրիկյանին: Ավարտվում է բարեմաղթանքի խոսքերով և հայրենասիրության կոչով: Վերին աջ և ձախ անկյուններում պատկերված հրեշտակների միջև արևի շրջանակում տեղադրված է վանքի կլոր կնիքը /գրեթե չի երևում/, որից քիչ ներքև աղեղնաձև շրջանակի մեջ գրված է «Շնորհոք հօր ... հոգւոյ սրբոյ»: Վավերացված է ստորագրությունով: Ունի տարեթիվ՝ 1913թ. ի բան թուիս հայոց 440: թերթ՝  1 Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տարոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ. Լայնություն (սմ)՝  26.3 Բարձրություն (սմ)՝  38.7 Նվիրատու՝  Սեդա Գրիգորի Մալոյան-Ղոլթողչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3986/4 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-39