«Կոմիտասի հիշատակին. Requiem հայրենական» (բնագրային տարբերակ պոեմից)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Պոեմ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  I-ին թերթի ձեռագիրն ընթեռնելի է, վերջին՝ 4-րդ տողը ջնջած է՝ վերեւում ավելացրած նորը: Վերին աջ անկյունում էջանշած է «40»: «Բայց միեւնույն խոհը միշտ, Նույն պատգամն էր միշտ բերում Յուրաքանչյուր մի փրկիչ՝ Միեւնույն փրկիչն այս «.........»»: II-րդ թերթին թվագրված է «40» կան բացակա բառեր, բառամասեր, տողեր: I-ին տողը. «Բայց միեւնույն խոհը միշտ...»: Էջի նկատելի 11 տողերից ընթեռնելի են առանձին բառեր: Հաջորդ էջի մեջտեղում թվագրված է՝ «36». ընթեռնելի 11 տողերին կան ջնջումներ, հավելումներ: «Հազարամյակ էր սահում.- --------------------------------- Նույն ընթացքեվ ու հունով... Լուսապայծառ, ինչպես հույս...»: Տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝ 321-322: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1981 111 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 4930