Կոմիտաս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու դիմաքանդակ, գագաթը թեթևակի ուռուցիկ, կիսաճաղատ: Երկարուկ դեմքով, 3/4-ով թեքած դեպի աջ, հոնքերը բարձրացրած, միացման հատվածում՝ ակոս, կոպերն ուռուցիկ, աչքերը կիսաբաց, հայացքը խոնարհած, քթի ծայրը կլորավուն, քթանցքերը ցայտուն ընդգծված, քթանցքերից դեպի բեղերն իջնող խորը կնճիռներ: Դեմքը եզրափակված այտամորուսով: Ականջները կիպ կպած Պարանոցը երիզող բարձր, ձախակողմյան հատվածում օձիքն ուղղաձիգ իջնող, առանց պատվանդանի: Գլխաքանդակի ստորին, աջակողմյան հատվածը միաձուլված ուղղանկյուն պատվանդանին: 1970, Երևան, գիպս, ծեփում, 40x25x25: Վիճակը՝ բավարար: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 31 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. -1