Կոմիտաս, «Ազգային օրհներգ»,

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Երգ Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Կոմիտաս, «Ազգային օրհներգ», քառաձայն խմբի համար, գրի առավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճեմարանի, Գ լսարանի ուսանող Արշակ Թաշճեանը, 1891 թ.-ի մարտի 5-ին: Ձեռագիր տետրից պոկված 2 թերթիկ՝ Ազգային օրհներգի Լիմոնջյան նոտագրությամբ և տեքստով: Վերջում առկա է գրի առնողի կողմից տեղեկատվություն՝ իր, ստեղծագործության հեղինակի և ժամանակի վերաբերյալ: Վիճակը բավարար, ունի պատռվածքներ և ծալքեր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  16.6 Երկարություն (սմ)՝  20.4 Նվիրատու՝  Լուսինե Սահակյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ-21 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ-19