Կոմիտաս, 2007, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Գլխաքանդակ՝ տղամարդու դիմաքանդակ, գագաթը թեթևակի ուռուցիկ, կիսաճաղատ: Երկարուկ դեմքով, 3/4-ով թեքած դեպի աջ, հոնքերը բարձրացրած, միացման հատվածում՝ ակոս, կոպերն ուռուցիկ, աչքերը կիսաբաց, հայացքը խոնարհած, քթի ծայրը կլորավուն, քթանցքերը ցայտուն ընդգծված, քթանցքերից դեպի բեղերն իջնող խորը կնճիռներ: Դեմքը եզրափակված այտամորուսով: Գլխաքանդակի ստորին, աջակողմյան հատվածը միաձուլված ուղղանկյուն պատվանդանին: Ե. Քոչարի «Կոմիտաս», 1970 (գիպս, ծեփում) դիմաքանդակի բրոնզե կրկնօրինակը: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Վարպետ՝  Ձուլող՝ Ռուբիկ Կարգանյան Քաշ (գր)՝  25 000 Նյութը՝  Բրոնզ Չափս՝  40 x 25 x 25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5663 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 27