Կշեռք՝ լծակավոր

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է հավասարաբազուկ լծակից /հենակետը մեջտեղում է/ և վերջինիս երկու ծայրերից երեքական բարակ շղթաներով կախված երկու կիսագնդաձև թասիկ-նժարներից: Հենակետից վեր է բարձրանում սլաքաձողը, որը գտնվում է երկու ուղղահայաց ձողերի միջև, որոնց վերևում կա կեռիկ՝ կշեռքը կախելու համար: Լծակի մի երեսին կա արաբատառ գրություն՝ թարգմանաբար՝ «200 գրամ»: Նյութը՝  լատուն, նիկել Երկարություն (սմ)՝  լծակ՝ 17.8, շղթաներ՝ 16.3, ուղղահայաց ձողեր՝ 9.5 Տրամագիծ (սմ)՝  թասիկ-նժարներ՝ 8 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/34 Բաժնեհաշվառանիշ՝  Ակ-2-628