Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առջևի պլանում՝ ¾ դարձվածքով պատկերված է կնոջ կիսաֆիգուր՝ երկարաթև սպիտակ վերնաշապիկով, զոլավոր, սպիտակ, կապույտ, կանաչ շարքով, բարձր օձիքով: Նա նստած է բաց պատշգամբում, ձախ ձեռքով հենված է գորշ երկնագույն բազրիքին, իսկ ֆոնին արևի տակ փայլող փոքր բակի կանաչող ծառերն են: Կնոջ խիտ, սև-շագանակագույն մազերը բարձր են հավաքված՝ բացելով դեմքի փափուկ օվալը, ուռուցիկ ճակատը, մեծ, վառ կապույտ , մոտիկ նստած աչքերը, խիտ, մուգ շագանակագույն հոնքերը, քիչ կճատ քիթը, սեղմված ալ շուրթերը, վառ կարմիր այտերը, փոքրիկ վարդագույն աջ ականջը:
Վրձնահարվածները մանր են, անկանոն ու խառնված երանգներով:
Հեղինակ՝ Թաթևոսյան Եղիշե Մարտիրոսի (1870-1936)Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1905Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 14