Կնոջ դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում՝ ¾ դարձվածքով պատկերված է կնոջ կիսաֆիգուր՝ երկարաթև սպիտակ վերնաշապիկով, զոլավոր, սպիտակ, կապույտ, կանաչ շարքով, բարձր օձիքով: Նա նստած է բաց պատշգամբում, ձախ ձեռքով հենված է գորշ երկնագույն բազրիքին, իսկ ֆոնին արևի տակ փայլող փոքր բակի կանաչող ծառերն են: Կնոջ խիտ, սև-շագանակագույն մազերը բարձր են հավաքված՝ բացելով դեմքի փափուկ օվալը, ուռուցիկ ճակատը, մեծ, վառ կապույտ , մոտիկ նստած աչքերը, խիտ, մուգ շագանակագույն հոնքերը, քիչ կճատ քիթը, սեղմված ալ շուրթերը, վառ կարմիր այտերը, փոքրիկ վարդագույն աջ ականջը: Վրձնահարվածները մանր են, անկանոն ու խառնված երանգներով: Հեղինակ՝  Թաթևոսյան Եղիշե Մարտիրոսի (1870-1936) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 14