Կնոջ գլուխ: Էտյուդ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Արևով լեցուն բնապատկերի ֆոնի վրա առաջին իսկ պլանին նկարիչը պատկերել է մի կնոջ՝ մինչև ուսերը: Կնոջ գլուխը զբաղեցնում է նկարի կենտրոնական և գրեթե ողջ մակերեսը: Երիտասարդ կինը մտորող հայացքն ուղղել է դեպի ձախ: Բնապատկերը իրենից ներկայացնում է բարակ բուն ունեցող երեք սաղարթախիտ ծառ, արևից լուսավորված, կարծես արև ճառագայթող խոտի ծածկ: Ծառերի տերևները տեղ-տեղ մուգ-գարնանային կանաչ են, տեղ-տեղ՝զմրուխտյա, իսկ ստվերներում՝ սոճու կանաչ գույնով: Խոտի ծածկը արված է հիմնականում բաց դարչնագույն՝ դեղինին հասնող երանգներով՝ որոշ հատվածներում կիրառելով նաև բնական կանաչը: Կինը գորշ սպիտակ, թափանցիկ սպիտակ գույնի բարձր օձիքով վերնաշապիկ է հագել: Նրա բաց շագանակագույն, ումբրա գույնի մազերը կոկիկ հավաքված են և զարդարված կարմիր, տոմատագույն գլանակով: Դեմքը պատկերված է ¾ դիրքով, ունի փափուկ կզակ, սեղմված շրթունքներ, իրար մոտ դասավորված աչքեր, իսկ ակնաբիբերը կարծես թափանցիկ լինեն՝ բաց շագանակագույնի և մոխրագույնի համադրումով ստեղծված: Կնոջ պարանոցին կա գազարագույն հուլունքների շարան, իսկ լայն կանաչ ժապավենը ընկնում է նրա ձախ ուսին և կրծքին: Վերնաշապիկի օձիքի հատվածում՝ կոկորդի մասում, կա մի մեդալիոն: Ընդհանուր առմամբ գեղանկարչական ոճը սահուն է, իմպրեսսիոնիստական, փոքր, ազատ վրձնահարվածներով արված, սակայն ողջ հորինվածքը շատ զուսպ է ու մտացածին: Հեղինակ՝  Վիկտոր Էլպիդիֆորովիչ Բորիսով-Մուսատով (1870-1905) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-59