Կճուճի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև փայլեցրած, իրանը կտրվածքում՝ եռամաս /սեգմենտաձև/, վիզը՝ կարճ, շուրթը՝ դուրս ճկված, կլոր պսակով: Ուսի վրա ունի մեկ ակոսագոտի,: Ուսի և իրանի լայն մասի վրա, տեղ-տեղ խորադիր եղևնաձև, մեծ զարդեր են: Հատակը հարթ է: Տրամագիծ (սմ)՝  հատ.՝ 7.5 Բարձրություն (սմ)՝  15 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զեյվա /Ղըզըլ թափա/, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1961թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1236/51 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-45