Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Բնօրինակի անվանում՝  Կճուճ Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կճուճ մեծ, կարմիր գունազարդ, լայնաբերան, շուրթը լայն և դուրս ճկված, բարձր նստուկով, իրանը շուրթից ցած՝ մինչև հատակը ամբողջովին զարդարված է սև ալիքներով լցված շևրոններով, ցանցկեն շեղանկյուններով և ժապավեններով, որոնց միջև կա ներկված հատվածներ, շուրթը նույնպես զարդարուն է, ունի 4 փոքր սեղանաձև, ուղղահայաց փոքր անցքերով կանթեր, Ք.ա. 22-19-րդ դդ: Նյութը՝  Կավ Վարպետ՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  ք. Վանաձոր, Տավրոս թաղամաս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2716 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆԳ 934