Կարուսել

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կտավի կենտրոնում պատկերված է մեծ պլանով մի կարուսել, որը պտտվում է ձախից աջ: Կարուսելին նստած մարդկանցից առանձնանում ու առավել հստակ են երկու-երեք հոգի: Նկարի մնացյալ ողջ տարածքը՝ որպես ֆոն, լցնում է ամբոխը, որը կոնկրետացված չէ, այլ ընդհանրական է և կարծես հետևում է կարուսելի ընթացքին: Նկարիչը կարուսելի վրա հատկապես մանրամասն է անդրադարձել կենտրոնից քիչ ձախ տեղադրած տարեց կնոջ կերպարին, որ հագել է կանաչ զգեստ՝ սպիտակ օձիքով, իսկ գլխին ունի մուգ գույնի, հավանաբար՝ սև գլխաշոր: Կինը անխախտ նայում է դիտողին կամ նկարչին: Նրա ձեռքի հատվածում նկարիչը թեքում է վրձնահարվածները դեպի աջ՝ ճիշտ այնպես, որ ուղղությամբ որ պետք է շարունակվի կարուսելի ընթացքը: Կնոջից դեպի աջ պատկերված է կարմիր բաճկոնով մի երիտասարդ տղա՝ գլխին շագանակագույն գլխարկ, իսկ վերջինիս կողքին էլ՝ կարուսելի պատին սեղմված, կանգնած է մուգ շագանակագույն հագուստով միջին տարիքի տղամարդ, ով պտտեցնում է կարուսելը: Նա ունի շեկ մորուս: Նկարի ստորին աջ անկյունում կիսատ և պրոֆիլից պատկերված է երիտասարդ աղջկա մարմին: Նա հագել է վարդագույն մուշտակ, իսկ գլխին ծաղկավոր շոր է կապած, որի տակից երևում են շեկ մազերը: Ամբոխից ու կարուսելից ազատ տարածությունը նկարիչը լցրել է՝ երկինքը պատկերելով սպիտակ, կաթնագույն գույներով՝ տարբեր այլ ներկերի աննշմար վրձնահարվածներով: Նկարի կատարման եղանակը ազատ է, իմպրեսսիոնիստական ոճով, օգտագործված են մեծ քանակությամբ գույներ ու նրանց երանգները: Վրձնահարվածները ազատ են, անկանոն դասավորված, մեծ ու փոքր: Հեղինակ՝  Գրաբար Իգոր Էմմանուիլովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-73