Կարի մեքենա /«SINGER» ոտքի/

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Դերձակի կարի մեքենա Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկու ձևավոր,լայն բացված ոտքերին փայտե սեղան-պատվանդանն է,որը քայքայված է:Ոտքերի աջ ու ձախ կողմերին «Զինգեռ»-ի ձվաձև երկաթե խորհրդանիշերն են:Ոտքերը միավորվում են ձևավոր կենտրոնով:Աջում անիվն է,որը ծնկաձև լիսեռին հագած փայտե նիստավոր ձողով շարժում է ցանցկեն ոտնակը:Շարժանիվը ոտքի անիվին միանում է կաշվե լարով,որը թերի է :Մեքենայի կարող մեխանիզմը փայտե նստուկով դրված է փայտե սեղան-պատվանդանին,ունի ճաք:Կարող ոտքը ասեղակրիչով է և թելքաշ հարմարանքով:Մեքենայի մաքոքի մասը չկա:Մեխանիզմի լայն կողմում «Զինգեռ»-ի խորհրդանիշն է,ձվաձև գրությամբ՝ «THE SINGER MANFG.CO, TRADE MARK» և վերևում՝ «1 6 K 1»:Այդ մասում նաև դեղնականաչավուն խամրած տերևանախշն է:Ողջ մեքենան սևագույն է՝ թափված ու ջնջված: Լայնություն (սմ)՝  կարող մեխանիզմ՝ 21.5, ոտնամաս՝ 45, սեղան՝43.5 Երկարություն (սմ)՝  կարող մեխանիզմ՝ 48, ոտնամաս՝ 59, սեղան՝ 80.5 Բարձրություն (սմ)՝  կարող մեխանիզմ՝ 35, սեղան՝76 Նյութը՝  թուջ,երկաթ,փայտ,կաշի Արտադրողի անվանումը՝  «SINGER» արտադրական ֆաբրիկա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1846 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  740 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 216