Կարգ հիվանդաց

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Թաթարական խանի կնոջ Այդուլայի կիսամութ ննջարանի ինտերյերն է մուգ սև, շագանակագույն գորգերով հատակին և պատերին, մեծ կլոր, շագանակագույն, օքրայագույն վահաններով և խաչված սրերով: Ձախից և կենտրոնում երկարափեշ հագուստներով տղամարդկանց ֆիգուրներ են, նկարված ընդհանրացված մոխրաօքրայագույն բծերով, նրանց մի մասը արևելյան խալաթներով և չալամաներով են: Խմբից առանձնանում են երկու մորուսավոր տղամարդկանց և երկու քահանաների ֆիգուրներ՝ լայն, ազատ մոխրականաչավուն դեղին գծերով զարդարված պարեգոտով, իսկ ալեհեր քահանայի կրծքին կախված է փորուրա: Աջից՝ փոքր սեղան և ամբիոն է, ծածկված մոխրավարդագույն ծածկոցով, վրան մոխրականաչավուն, տափակ ափսե և չորս վառվող մոմեր, բացված գիրք, վեցանկյուն քանդակազարդ սեղանիկ, երկու անոթ և ափսե, բարձերով, բարձր անկողնում մի մաս, որի վրա երևում է սրաքիթ, սևահեր կնոջ կիսադեմ: Հեղինակ՝  Վասիլի Իվանովիչ Սուրիկով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-172