Կավանոթի շուրթի, իրանի, հատակի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Բնօրինակի անվանում՝  Կավանոթի շուրթի, իրանի, հատակի բեկոր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կավանոթի շուրթի, իրանի, հատակի բեկոր - ձեռածեփ, մոխրագույն, անփայլ, աստառը բաց մոխրագույն, մասամբ քայքայված, եզրերը ընդգծված, թեթևակի ներճկված հատակով, աստիճանաբար լայնացող կողերով, ուռուցիկ իրանով, ներճկված վզով, դեպի դուրս փռված, կլորավուն շուրթով: Շուրթից սկսվում և իրանի սկզբնամասին է միանում օվալաձև հիմքով, միջանցիկ անցքով, կիսագնդաձև բռնակը: Իրանի սկզբնամասում առկա է խորադիր ակոսագոտի:/Պեղումների ղեկավար ՝ Է.Խանզադյան , 1990թ./: Տրամագիծ (սմ)՝  տր.` 4,8 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Արարատի մարզ գ.Ջրահովիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա.3-րդ հզմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 284 Բաժնեհաշվառանիշ՝  Հ 145/1107